ՍԱԼՈՆ ռեստորանն ունի յուրահատուկ ձևավորմամբ հարմարավետ սրահներ` ճաշասրահ, թեյասրահ, սրահներ՝ նախատեսված թե ծխողների և թե չծխողների համար:
Ռեստորանի 2րդ հարկում է գտնվում 40 անձի համար նախատեսված Ճաշասրահը: Այստեղ Դուք կարող եք վայելել հաճելի երեկոներ Ձեր ընկերների, մտերմների և գործընկերների հետ: Այս հարկում է գտնվում նաև մեր թեյասրահը` նախատեսված մոտ 20 անձի համար:
Ինչպես նաև չծխողների սրահը, որը նախատեսված է ավելի քան 25 հոգու համար: Մեր սրահների հարմարավետ կահավորանքը, ջերմ մթնոլորտը և հետաքրքիր ներքին հարդարումը Ձեր ժամանցը կդարձնեն անկրկնելի: Սրահներից յուրաքանչյուրն առանձնանում է իր դիզայնով, երաժշտությամբ և մթնոլորտով: Ռեստորանի առաջին հարկում է գտնվում մեր գարեջրատունը, որտեղ Դուք կարող եք համտեսել բացառիկ, թարմ չանի լցնովի գարեջուր, որն ի տարբերություն բոլորիս արդեն հայտնի լցնովի գարեջրի, գործարանում չի պաստերիզացվում՝ պահպանելով իր բացառիկ համն ու թարմությունը:
Այս հարկում գործում է նաև բավական ընդարձակ փաբ, որտեղ ևս առանձնացված են սրահներ ծխողների և չծխողների համար: Առաջին հարկը նախատեսված է 120 անձի համար: Սալոն ռեստորանի դռները բաց են յուրաքանչյուր այցելուի համար:
Սալոն – ռեստորան և ավելին