Մեր Մասին

Քաղաքի հենց սրտում է գտնվում նորաբաց ՍԱԼՈՆ ռեստորանն, որն հաճախորդի հաճելի ու անմոռանալի ժամանցն ապահովելու համար ստեղծել է լիարժեք պայմաններ. այստեղ յուրաքանչյուր ոք կարող է համտեսել Հայկական գաստրոնոմիկ խոհանոցից ուտեստներ՝ բարձրակարգ խոհարարների մատուցմամբ: Ունենք նաև ճաշատեսակներ եվրոպական խոհանոցից, հատուկ մշակված գաստրոնոմիկ մենյու:

Բոլոր ուտեստները պատրաստվում են բացառապես թարմ մթերքներից և հումքից: Այստեղ շեշտը դրվում է հաճախորդին ճիշտ կերակուր հրամցնելու վրա և նրան ծանոթացնելու խոհանոցային արվեստի հետ:

Ռեստորանում կարող եք համտեսել բոլորովին նոր կոկտեյլներ, որոնք ստեղծված են միայն Սալոն ռեստորանի հաճախորդների համար: Մեզ մոտ դուք կարող եք նաև համտեսել բացառիկ, թարմ չանի լցնովի գարեջուր, որն ի տարբերություն բոլորիս արդեն հայտնի լցնովի գարեջրի, գործարանում չի պաստերիզացվում՝ պահպանելով իր բացառիկ համը և թարմությունը:

Ռեստորանն ունի յուրահատուկ ձևավորմամբ երկու սրահ: Սրահներից յուրաքանչյուրն առանձնանում է իր դիզայնով, երաժշտությամբ և մթնոլորտով:

Սալոն ռեստորանի դռները բաց են յուրաքանչյուր այցելուի համար: Սալոն – ռեստորան և ավելին...